Անի համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են

ԼԼիլիթ Ասատրյան

Տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել նաև Շիրակի մարզի Անի համայնքում:

Համայնքի 18 բնակավայրում քաղաքացիներն ընտրություն են կատարել երեք քաղաքական ուժերի՝ «Ազգ-համայնք» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայկական երազանք» կուսակցությունների ընտրացուցակով ներկայացված 147 թեկնածուների միջև:

Ընդհանուր առմամբ 20 ընտրատեղամասում գրանցված է 15 հազար 901 ընտրող:

33 ընտրական ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի հավաստմամբ, թեև հանձնաժողովն ահազանգեր ստացել է տարբեր բնակավայրերից, դրանք եղել են տեխնիկական և ընդհանուր ընտրական պրոցեսի վրա էական նշանակություն չեն կարող ունենալ։

Գոռ Պետրոսյան (33 ընտրական ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ) - Թեթևակի թերություններ, ահազանգեր եղել են, որոնք ընտրական պրոցեսի վրա չեն ազդել: Մենք ունենք մեկ կրկնակի ընտրության դեպք թիվ 33/9 ընտրական տեղամասում՝ Քարաբերդ համայնքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում