Թալինում ժամը 15.00-ի դրությամբ ընտրողների թիվը գերազանցել է 500-ը

ԼԼիլիթ Ասատրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ 8 մարզերի 18 համայնքներում առավոտյան ժամը 08.00-ից մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները:

Արագածոտնի մարզի Թալին համայնքը բաղկացած է Թալին քաղաքից և 33 գյուղից, ընդհանուր առմամբ կա 26 695 ընտրող։

18/01 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մխիթար Գասպարյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ ժամը 15.00-ի դրությամբ ասաց, որ ընտրության մասնակիցների թիվը 500-ը գերազանցել է:

«Միջադեպեր չկան, ամեն բան նորմալ է, ընտրողները մի քիչ դժվարանում են ընթացակարգերի հետ կապված, փորձում ենք ուղղորդել։ Վստահված անձինք ներկա են, դիտորդները պարբերաբար գալիս են։ Խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել են ԸՕ դրույթները»,- տեղեկացրեց Մխիթար Գասպարյանը։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում