Ալավերդու 24/15 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 305 ընտրող

ԼԼիլիթ Ասատրյան

Ալավերդի համայնքի 24/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գառնիկ Ղազարյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրական տեղամասում գրանցված է 1230 ընտրող. ընտրությանն արդեն մասնակցել է 305 ընտրող։

«Ընտրողներն իրազեկված են, ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, կուտակումներ չկան»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ որևէ խախտում չի արձանագրվել։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում ՏԻՄ ընտրությանը մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը» և ՀՅԴ-ն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում