Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Դպրոցների խորհուրդների անդամները վերապատրաստվում են. նրանց գործը միայն տնօրեն ընտրելը չէ

ԷԷլեն Պետրոսյան

Հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները մինչև նոյեմբերի 15-ը պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն: Պետությունը ցանկանում է, որ դպրոցի կառավարման կոլեգիալ այդ մարմինը լիարժեք գործի՝ նպատակ ունենալով ապահովել չափորոշիչներով պահանջվող կրթության մակարդակը: Փորձը ցույց է տվել, որ խորհուրդները հիմնականում ակտիվանում են տնօրենի ընտրությունից առաջ:

Արտաշես Թորոսյան (Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն) - Անարդար կլինի, եթե մենք էդպես ասենք բոլոր դպրոցների համար, բայց հիմնականում խորհուրդները ունեին ավելի պասիվ գործառույթներ՝ չնայած շատ մեծ լիազորություններին և իրավունքներին:

Տնօրեն ընտրելուց բացի խորհուրդը լիազորված է.

վերահսկել տնօրենի գործունեությունը.

քննարկել և հավանություն տալ հաստիքացուցակին, ամենամյա ծախսերի նախահաշվին ու հաջորդ տարվա բյուջեի նախագծին.

քննարկել ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը.

սահմանել դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.

հաստատել ներքին կարգապահական կանոնները:

Շարքն ամբողջական չէ: Բայց այն, որ խորհրդի անդամները դրան առանձնապես չեն տիրապետում, հետաքրքրված չեն կամ փաստաթղթերում ձևական ներկայություն ունեն, ԿԶՆԱԿ տնօրենը բացատրում է այն հանգամանքով, որ անդամների մի մասը բնագավառից չէ ու ծանոթ չէ ոլորտը կարգավորող օրենքներին: Դպրոցի խորհրդի 9 անդամը ծնողներն են, ուսուցիչները, նախարարության, համայնքի ու մարզպետարանի ներկայացուցիչները: Հայտնի է, սակայն, որ արդեն հաջորդ տարվանից դպրոցների խորհուրդները տնօրեն չեն ընտրելու: Այդ դեպքում արդյոք խորհուրդների անդամնե՞րն էլ կարող են կորցնել այնտեղ ներկայացված լինելու հետաքրքրությունը:

Արտաշես Թորոսյան - Մենք պետք է փոխենք մեր դիրքորոշումն ընդհանրապես և արժեքները: Մենք պետք է հասկանանք, որ խորհրդի անդամը ոչ թե մի շատ կարևոր պաշտոն է, որտեղ դու մեկին կարող ես ընտրել կամ չընտրել, այլ դու, որպես շահագրգիռ մարդ, որպես համայնքի ներկայացուցիչ, որպես դպրոցի ուսուցիչ և ծնող, եկել ես աշխատելու խորհրդի կազմում, որպեսզի այդ դպրոցում սովորող երեխաների կրթությունը օր օրի ավելի լավանա:

Հայաստանում գործում է մոտ 1300 դպրոց: Խորհուրդների անդամներին 300 խմբով վերապատրաստելու համար ընտրվել է 71 անձ: Վարդան Ավետիսյանի մասնակցությամբ վերապատրաստվել են Մարտունու տարածաշրջանի մոտ 30 դպրոցի կառավարման խորհուրդների անդամները:

Վարդան Ավետիսյան (դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստող) - Յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ 18 ժամով: Տարածաշրջանում ձևավորվել է մոտ 7 խումբ: Նրանք, ովքեր մասնակցում են դասընթացին, շահագրգռված են իրենց մասնակցությամբ նպաստելու կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Ավետիսյանը փաստում է՝ չնայած ներկայացվող նյութի վերաբերյալ մասնակիցների հետաքրքրվածությանը, 3 խմբից մեկը բացակայել է:

Տարբեր պատճառաբանություններով պարտադիր վերապատրաստմանը չհաճախածները ևս մեկ հնարավորություն կստանան այլ խմբերում, ինչից հետո պատկան մարմինները նրանց վերաբերյալ որոշում կկայացնեն:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում