ԳԳոհար Սարգսյան

Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հակոբ Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Առցանց նիստին մասնակցել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Ալեքսեյ Սանդիկովը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ  Արշակյանը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենսդիրները քննարկել են հանձնաժողովների մշակած պաշտպանության ոլորտին վերաբերող մոդելային փաստաթղթերի նախագծերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում