Նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի խնդիրները պահանջում են փորձառություն, և ես ուրախ եմ, որ մենք հիմա ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ՝ ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր և իմփիչմենթով հեռացվեց, հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների ֆավորիտը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին:

Խաժակյանի խոսքով՝ այն լուծումները, որոնք քննարկվել էին Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խնդրի համակարգային լուծման: 

«Համայնքային միջոցներով, դրան էլ գումարած պետական աջակցությունը, կարճ ժամանակում հնարավոր չէր լինելու հասնել, և անհրաժեշտ էր մասնավորի ներգրավում: Հիմա նոր մենք հանգել ենք այս որոշմանը: Նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերվեն»,- նշեց Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ մոտեցում փոխելով՝ կարճ ժամկետում խնդիրը չի կարող լուծվել, բայց դրա լուծման ճանապարհին են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում