ԼԼիլիթ Ասատրյան

Fly Arna ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով

Fly Arna ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով

Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 23-ից մեկնարկել է Երևան - Սոչի - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Այդ մասին ասված է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Ֆեյսբուքի էջում:

 
«Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։
 

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում