ԱԱրսեն Մկրտչյան

Առողջապահության փոխնախարարներն այցելել են Թոքաբանության կենտրոնի նորոգված և վերազինված ռենտգեն բաժանմունք

Առողջապահության փոխնախարարներն այցելել են Թոքաբանության կենտրոնի նորոգված և վերազինված ռենտգեն բաժանմունք
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանը աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին։
 
Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։
 
Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։
 
Քննարկվեց պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում