ԱԱրսեն Մկրտչյան

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում, 25-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 6-10 մ/վ, սեպտեմբերի 22-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում