«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին:

«Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ «Սուրմալուի» վնասված շինության մասնակի փլուզումից տուժել է 3 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում