Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալուում» զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: 

Մասնավորապես՝ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց աջակցությունը կլինի 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով, զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի չափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում