ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի մի շարք վարչական շրջաններում, Չարենցավանում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր

Երևանի մի շարք վարչական շրջաններում, Չարենցավանում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 16։00-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Չարենցավան քաղաքում վնասվել են շինությունների տանիքներ և կոտրվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում