Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը

Մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը

Պատգամավորները ձմեռային արձակուրդից վերադարձել են աշխատանքի: Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում 150 օրինագիծ ու 36 միջազգային պայմանագիր կա:

Գարնանային նստաշրջանի առաջին օրը խորհրդարանը սկսել է կառավարության՝ շաբաթ օրվա արտահերթ նիստում անհետաձգելի համարված շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման ժամկետը հետաձգող նախագծի քննարկումը:

Մինչեւ այդ Ազգային ժողովի նախագահի մոտ վարչապետի մասնակցությամբ քաղաքական ուժերի հետ քննարկում է կազմակերպվել:  Որոշվել է օրենքի վիճահարույց հարցերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել հաջորդ քառօրյային:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում