ԼԼիլիթ Ասատրյան

Վայոց ձորի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել զոհված վայոցձորցիների հիշատակին

Վայոց ձորի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել զոհված վայոցձորցիների հիշատակին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզի ուժային կառույցների և Եղեգնաձոր համայնքի ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ այցելել է «Եղեգնաձորյան Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։ Այդ մասին ասված է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and դրսում նկարն է
 

«Մարզպետը ծաղիկներ է խոնարհել նաև «Եղեգնաձորյան Եռաբլուրում» գտնվող Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

Այնուհետ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արենյանի հետ այցելել և ծաղիկներ են խոնարհել Ջերմուկ քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ մատուցված պատարագին:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, հուշարձան, ծառ and դրսում նկարն է
 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Մարզի մյուս համայնքներում նույնպես իրականացվել են հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ»,- ասված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում