Սեպտեմբեր 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Հայաստանի Անկախութեան օրն է:

Յանուն Հայրենիքի կեանքը տուած նահատակները «Այո» ըսին Անկախութեան, և կարևոր է, որ կորուստի դառնութենէն մեր ծունկները չծալուին. Փաշինեան:

Արարատ Միրզոյեան Ճափոնի գործընկերոջ ներկայացուց Ատրպէյճանի յարձակումին մանրամասները:

Ֆրանսան հաստատակամ է գործունէութիւնը շարունակելու՝ յօգուտ ձեր տարածաշրջանին մէջ խաղաղութեան և բարգաւաճման. Մաքրոն՝ Խաչատուրեանին:

Միացեալ Նահանգները յանձնառու է Հայաստանի ինքնիշխանութեան հարցին. Լին Թրէյսի:

Վլատիմիր Փութին շնորհաւորեց Հայաստանի Անկախութեան օրը:

Արմէն Գրիգորեան և Ստանիսլաւ Զաս քննարկած են Ատրպէյճանի յարձակումին հետևանքով ստեղծուած իրավիճակը:

Հայաստանը հայ ռազմագերիներու հանդէպ բռնութեան և զոհուած զինծառայողները պղծելու ապացոյցներ ներկայացուց Հաագայի դատարան:

Սեպտեմբեր 21-ին Փարիզի քաղաքապետարանի շէնքին վրայ Հայաստանի դրօշները ծածանեցան:

Ֆրանք Փալոն, Նէնսի Փելոսին և Եղիշէ Կիրակոսեանը քննարկած են Ատրպէյճանի յարձակումը:

Վլատիմիր Փութին Ռուսաստանի մէջ մասնակի զօրահաւաք  յայտարարեց. 300 հազար անձ պիտի զօրակոչուի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում