ԱԻՆ հոգեբանական աջակցության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

ԼԼիլիթ Ասատրյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանային լարվածության պայմաններում շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերում։ Ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն հոգեբանական խորհրդատվության և վերականգման կարիք:

Հոգեբանական առաջին օգնությունը տրամադրվում է հեռախոսով կամ քաղաքացուն այցելությամբ՝ կախված իրավիճակի բարդությունից:

Անի Հարությունյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան) - Բազմաթիվ զանգեր ենք ունենում, ինքներս էլ ենք կապ հաստատում տվյալ քաղաքացիների հետ, ովքեր ունեն այդ աջակցությունը: Այսինքն` դրանք կլինեն զոհվածների ընտանիքի անդամներ, ուղղակի քաղաքացիներ, որոնք տագնապային զանգահարել են մեզ, ցանկացած իրավիճակում պետք ա էդ աջակցությունը արագ կազմակերպել, քանի որ դա հետագա ավելի բարդ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել:

Ծառայությունը մատուցվում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Մասնագետները հոգեբանական աջակցությունը ցուցաբերում են թե զրույցների, թե հատուկ սարքավորումների միջոցով: Ըստ ԱԻՆ աշխատակիցների՝ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դեռևս իրենք են քայլեր ձեռնարկում և կապի դուրս գալիս քաղաքացիների հետ:

Սոնա Մուրադյան (ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության կապիտան) - Օրվա մեջ ունենում ենք 1-2, օր է լինում` 5 և ավելի դեպքեր, որոնց արձագանքում ենք: Մեր աշխատանքը սկսում է ավելի ուշ, մարդիկ մեզ սկսում են դիմել ավելի ուշ պատերազմական գործողություններից, և հարկ եղած ժամանակ մենք մեկնում ենք ապաստարաններ, բնակարաններ, այնտեղ, որտեղ գտնվում են քաղաքացիները և ունեն օգնության կարիք:

Հոգեբանական աջակցությունը արտակարգ ռեժիմով է աշխատել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում: 2020 թվականին ծառայությանը դիմել է ավելի քան 4800 քաղաքացի, որոնք ստացել են պատշաճ օգնություն: Ծառայությունը իրականացվում է քսանչորսժամյա ռեժիմով: Մասնագետները նշում են՝ տագնապի ֆոնի բարձրացման, ընկճվածության և հոգեբանական ծանր հոգեվիճակների դեպքում ԱԻՆ-ը պատրաստ է առաջին օգնությունը ցուցաբերել:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում