Ռուսաստանի Առաջին ալիքի մեկնաբանը ներողություն է խնդրել ՀՀ մասին «հիմարություն դուրս տալու» համար

ՔՔրիստինե Ոսկանյան

Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման մեկնաբանը ներողություն է խնդրել երեկ եթերում՝ իր բնորոշմամբ «հիմարություն դուրս տալու» համար:

Հաղորդավարը ծաղրել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այն հայտարարությունը, որով Նենսի Փելոսին դատապարտում էր ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ տարածք:

Լրագրողը հայտարարել էր, որ բախումները ոչ թե Հայաստանի տարածքում են, այլ Լեռնային Ղարաբաղում, որը, նրա որակմամբ, վիճելի տարածք է:

«Երեկ մենք, դե ինչու մենք՝ ես, երեկ հիմարություն ասացի, վրիպեցի ու ինձ չուղղեցի, մեր փորձագետներից մեկը հետո ինձ ուղղեց, բայց դա այնքան էլ հստակ չեղավ:

Մեր հաղորդումը հայտնի է սեփական խոսքերի համար պատասխանատու լինելով, այս անգամ էլ այդպես անենք: Ես երեկ սխալվել եմ, իհարկե, խոսքը ոչ թե Լեռնային Ղարաբաղի չճանաչված մարզի կամ Արցախի մասին էր, այլ հանրապետության սահմանային շրջանների մասին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի տարածքի մասին:

Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար և ուզում եմ ասել շնորհակալություն ըմբռնման համար»,- ասել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» հաղորդավար  Անատոլի Կուզիչևը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում