ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻ նախարարը Վարդենիսում քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

ԱԻ նախարարը Վարդենիսում քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Հնարավոր է սա 8 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք։ ԱԻ ղեկավարը հանդիպում է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ: Կողմերը քննարկել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Նախարար Ա. Փամբուխչյանը վերահաստատել և վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նախորդ շաբաթ այցելել էր նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում