ՎՎարդուհի Բալյան

Շիրակի մարզպետը տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Շիրակի մարզպետը տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսակցել է շիրակցի զինծառայողներին, որոնք վիրավորում են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: 

 

Բժիշկների գնահատմամբ՝ տղաների առողջական վիճակը բավարար է։

Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։
 

 

Նազելի Բաղդասարյանը զինվորներին շուտափույթ ապաքինում է մաղթել և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում