ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող փաթեթով:

Գործադիրն ընդունել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին» որոշում՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման՝ աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազ․ դրամ։

Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների տրամադրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում