ԼԼիլիթ Ասատրյան

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված` քննարկվել են սոցիալական ծառայությունների մատուցմանն առնչվող հարցեր

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված` քննարկվել են սոցիալական ծառայությունների մատուցմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալներն ընդունել են սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ սոցիալական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

«Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիոն ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

ԱՍՀ նախարարի տեղակալները ներկայացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին տարվող աշխատանքները․ հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությունների համակարգմամբ իրականացնել քայլեր՝ ըստ անհրաժեշտության և համատեղ քննարկվող ձևաչափերին համապատասխան»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում