ԴԴիանա Գասպարյան

Նորավանի մոտակայքում` սահմանային հատվածում, հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են զինծառայողի դի

Նորավանի մոտակայքում` սահմանային հատվածում, հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են զինծառայողի դի

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում