Միջազգային գործընկերների հասցեական, ուղիղ գնահատականներն ադրբեջանական ագրեսիան կանխելու գործիքներ են. Արշակյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ նիստում անդրադառնալով ստեղծված իրադրությանը, նշել է որ միջազգային գործընկերների հասցեական, ուղիղ գնահատականներն ադրբեջանական ագրեսիան կանխելու գործիքներ են:

«Մեր միջազգային գործընկերների հետ ամենօրյա, ամենժամյա աշխատանքն իր արդյունքները տալիս է և տվել է»,- ասաց Արշակյանը:

Նա նաև կարևորեց այս ընթացքում պետական կառույցների անխափան աշխատանքը: 

«Մենք պիտի շարունակենք մեր օրինաստեղծ աշխատանքը: Պետական համակարգը պետք է անխափան գործի, չնայած որոշ լրատվամիջոցներ փորձում են ստվերել այդ գործունեությունը: Խնդրում եմ չտրվել էմոցիոնալ ֆոնի և շարունակել աշխատանքը»,-ասաց Արշակյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում