ԼԼիլիթ Ասատրյան

Գարեգին Երկրորդը Ռումինիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան

Գարեգին Երկրորդը Ռումինիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 1 человек и в помещении
 

«Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններին, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ և ավերածություններ։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի զսպելու Ադրբեջանի ագրեսիան՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։

 
Возможно, это изображение 1 человек, сидит и костюм
 

Փոխնախարար Յուլիան Ֆոտան իր ցավակցությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Ռումինիայի կառավարությունն ամեն ջանք կգործադրի նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։ Պրն Յուլիան Ֆոտան հույս հայտնեց, որ իր այցը Հայաստան կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների առավել խորացմանն ու սերտացմանը։

 
Возможно, это изображение 2 человека, люди сидят, костюм и в помещении
 

Փոխնախարարը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները։

 
Возможно, это изображение 7 человек и люди стоят
 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների միջև առկա դարավոր ջերմ հարաբերություններին, ինչպես նաև ռումինահայ համայնքի ներգրավվածությանը Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և երկրի զարգացման գործընթացին: Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիայի իշխանություններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար»,- նշված է գրառման մեջ։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում