ԴԴավիթ Մուրադյան

Անահիտ Ավանեսյանը և Թեդրոս Գեբրեյեսուսը քննարկել են ԱՀԿ-ի հետ իրականացվող ծրագրերը և ձեռք բերված պայմանավորվածությունները

Անահիտ Ավանեսյանը և Թեդրոս Գեբրեյեսուսը քննարկել են ԱՀԿ-ի հետ իրականացվող ծրագրերը և ձեռք բերված պայմանավորվածությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը Ֆեյսբուքի իր էջում:

 

«Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքից:
 

 

Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը:

 

Քննարկել ենք նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում