Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին. Ալեն Սիմոնյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ գերիների վերադարձի հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ:

«Միջնորդությունները մի րոպե անգամ չեն դադարել: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ խոսակցությունները եղել են, կան ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վերադարձել»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը, մեջբերելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, թե «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցրեց՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը:

«Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է:

Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում