ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովը քննարկում է ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է ազդարարման համակարգի կատարելագործմանը վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ: Շատ հաճախ նաև հարցումները ցույց են տալիս, որ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են հնարավոր վենդետայից կամ ինչ-որ հետևանքներից»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագծի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը:

Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը:

Թումանյանցի խոսքով՝ նպատակ կա ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում