ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված համաձայնագրով կբարձրացվի պետական ծառայությունների արդյունավետությունը

Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրված համաձայնագրով կբարձրացվի պետական ծառայությունների արդյունավետությունը

Ազգային ժողովը քննարկում է 2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:

Ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար: 

«Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ պետական կառավարման համակարգի արդիականացում, թվային ծառայությունների մատուցում, տվյալների կառավարում և թվային ենթակառուցվածքներ: Ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ Կառավարության 2021 և 2026 թվականների ծրագրին»,- ասաց  ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում