Ադրբեջանը փորձել է Թանգարանների միջազգային խորհրդի վեհաժողովն օգտագործել որպես քաղաքական հարթակ

ԱԱլիս Մելիքսեթյան

Օգոստոսին Պրահայում տեղի ունեցած Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ գլխավոր վեհաժողովն Ադրբեջանը փորձել է օգտագործել որպես քաղաքական հարթակ` ներկայացնելով, իրենց որակմամբ, «Արցախում հայերի ավերածությունները»: Հայկական կողմի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքներին հակադարձել է Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի նախագահը:

Հայկ Մկրտչյան (Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի նախագահ)Մոտավորապես, վերնագիրն այսպես էր՝ Պատերազմների արդյունքում մշակութային ժառանգության ոչնչացումը Ղարաբաղի օրինակով: Ներկայացրին առհասարակ իրենց երկիրը՝ որպես հնագույն ցիվիլիզացիա, և եկան, ինչ-որ մեջտեղներում հասան արդեն Արցախին, պատմեցին, որ հայերը ինչ-որ էնտեղ ավերածություններ են անում, մզկիթներն են ոչնչացնում:

Թանգարանների վեհաժողովին մասնակցել է 115 երկրի մոտ 3000 ներկայացուցիչ: Մեր պատվիրակության կազմում եղել են Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և այլ կառույցների աշխատակիցներ: Պատվիրակներն ազգային կոմիտեի անունից հանձնել են վրդովմունքի նամակ, շեշտել՝ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի:

Հայկ Մկրտչյան - Արձագանքեցինք, որ բացահայտ կեղծ զեկուցում է և հիմնազուրկ, այսինքն՝ որևէ ապացույց չկա իրենց ասածներին, և որպես փաստարկ, տվեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի կողմից հրապարակված մեր զեկույցը` երկու տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել Արցախի տարածքում:

Ոլորտի մասնագետներն արձանագրել են. թեև կորոնավիրուսը նվազեցրել էր թանգարանային այցելությունները, իրականացված վիրտուալ ծրագրերը լավ արդյունք են տվել: Մեր պատվիրակների գնահատականով՝ Հայաստանի թանգարաններում ակտիվությունն այժմ վերականգնվել է, նկատվում է այցելուների երիտասարդացում:

ԻԿՕՄ-ում 30-ից ավելի միջազգային թեմատիկ կոմիտեներ կան: Վեհաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները քննարկումներ են ունեցել դրանց մի մասի հետ: Հաջողվել է միջազգային առնվազն չորս կոմիտեի հետ պայմանավորվել, որ 2023-2024 թվականների տարեկան գիտաժողովներն անցկացվեն Հայաստանում:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում