ԱԱրսեն Մկրտչյան

Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետի հնարավոր բարդությունները. մասնագետի խորհուրդները

Ինչպես կանխարգելել շաքարային դիաբետի հնարավոր բարդությունները. մասնագետի խորհուրդները
2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների մեծ մասը բավականաչափ կարևորություն չեն տալիս իրենց հիվանդությանը, քանի որ հաճախ չունեն առանձնակի ախտանշաններ: Նրանք դժվարություններ են ունենում ախտորոշումն ընդունելու, անժամկետ թերապիայի և ապրելակերպի փոփոխությանը հետևելու հարցում:
 
Մինչդեռ վարքի փոփոխություններն օգնում են վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը և նվազեցնել շաքարային դիաբետով պայմանավորված բարդությունների ռիսկը: Այսպիսով, 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցողներին խորհուրդ է տրվում.
 
• կանոնավոր ֆիզիկական ակտիվ կյանք վարել, որը կբարելավի ածխաջրերի յուրացումը,
 
• նվազեցնել և պահպանել մարմնի քաշը, քանի որ նախադիաբետի և նոր ախտորոշված 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում քաշի կորուստն ամենակարևոր և արդյունավետ ռազմավարությունն է. մարմնի քաշի 5-10%-ի կորուստը կարող է օգնել կարգավորելու արյան մեջ գլյուկոզի մակարդակը,
 
• ավելի հաճախ սնվել տանը` օգտագործելով թարմ, չմշակված մթերք: Սա լավ միջոց է երեխաների և դեռահասների մոտ առողջ սնվելու վարքագծի ձևավորման առումով,
 
• սննդակարգի կտրուկ սահմանափակումներն ու ծոմապահությունը հակացուցված են,
 
• կարևոր է նաև սննդակարգում ներառել ճարպաթթուներով հարուստ մթերք (ձուկ, ձիթապտղի յուղ, նուշ, ընկույզ և այլն),
 
• շաքարային դիաբետի հաջող բուժման կարևորագույն պայմաններից է պացիենտի ինքնավերահսկումը (դեղերի ժամանակին ընդունում` ըստ դեղաչափի, ճիշտ սննդակարգի պահպանում և այլն), որը թույլ է տալիս թե՛ բժշկին, թե՛ պացիենտին գնահատել հիպոգլիկեմիկ թերապիայի արդյունքը, իրականացնել անհրաժեշտ շտկում,
 
• ցանկալի է պահել օրագիր` համապատասխան գրառումներով (արյան մեջ շաքարի պարունակության մոնիթորինգի արդյունքները, դեղաչափերի փոփոխությունները, ինքնազգացողության առանձնահատկությունները և առօրյա ռեժիմ),
 
• ձեռքի տակ մշտապես ունենալ հեշտությամբ մարսվող ածխաջրեր՝ հիպոգլիկեմիան կանխելու համար,
 
• հրաժարվել ծխախոտից (դիաբետ ունեցող ծխողները և պասիվ ծխի ենթարկվող դիաբետով պացիենտները գտնվում են ռիսկի խմբում չծխողների համեմատ` սրտանոթային հիվանդությունների, միկրոանոթային բարդությունների և գլիկեմիայի ավելի վատ վերահսկման առումով),
 
• եթե մաշկը վնասված է (ճաք, քերծվածք, կտրվածք), չօգտագործել սպիրտ և ներկանյութ պարունակող լուծույթներ։ Մշակման համար օգտագործել անգույն ջրային հակասեպտիկ միջոցներ,
 
• պարբերաբար և ժամանակին խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում