ԱԱրսեն Մկրտչյան

Հայտնի է՝ ինչ ֆիլմ է ցուցադրվելու Starmus VI փառատոնի փակման արարողությունից հետո

Հայտնի է՝ ինչ ֆիլմ է ցուցադրվելու Starmus VI փառատոնի փակման արարողությունից հետո

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Starmus VI միջազգային փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ է, ժամը 19.00-ին սպասվում է բացառիկ ֆիլմի պրեմիերա:

 
Փառատոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ցուցադրվելու է «Ալեքսեյ Լեոնով. տիեզերքը ներսում» ֆիլմը:
 

Ալեքսեյ Լեոնովը տիեզերքը բացահայտող հռչակավոր առաջամարտիկներից է։ Նա տիեզերքն ավելի մոտ տեսնողներից առաջինն էր։ Լեոնովի պատմությունը մի առանձին տիեզերք է՝ իր խորությամբ գերող։

 

Ֆիլմը վավերագրական է և հիմնված է տիեզերագնացի դստեր՝ Օկսանա Լեոնովայի հոր հետ արված վերջին հարցազրույցի վրա։

 

Տևողությունը՝ 80 րոպե
 
Ռեժիսոր՝ Նատալյա Ցոյ
 
Կոմպոզիտոր՝ Պյոտր Դրանգա
 
Պրոդյուսերներ՝ Օկսանա Լեոնովա, Սերգեյ Շվիդկոյ, Տատյանա Օգորոդնիկովա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում