ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ֆինանսների փոխնախարարները Մոսկովյան ֆինանսական համաժողովին քննարկել են պետգնումներին առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների փոխնախարարները Մոսկովյան ֆինանսական համաժողովին քննարկել են պետգնումներին առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Վահե Հովհաննիսյանը և Ավագ Ավանեսյանը սեպտեմբերի 7-9-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել են մոսկովյան ֆինանսական ամենամյա համաժողովին:

​
Համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախար Թիմուր Մաքսիմովի և ՀՀ ֆինանսների փոխնախարարներ Վահե Հովհաննիսյանի և Ավագ Ավանեսյանի միջև կայացել է աշխատանքային հանդիպում, որի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը պետական ֆինանսների կառավարման ոլորտում գիտամեթոդական աջակցության և տեխնիկական օժանդակության տրամադրման մասին համաձայնագրով հաստատված երկկողմ համագործակցության ծրագրի ուղղությունների ընդլայնման վերաբերյալ։

 

Քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կանոնադրական փաստաթղթերում կատարվող փոփոխությունները։

 

​Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել խորհրդակցություն ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Լավրովի և ՀՀ ֆինանսների փոխնախարարների մասնակցությամբ: Քննարկվել են պետական գնումների ոլորտում ՀՀ և ՌԴ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման գործընթացին առնչվող հարցեր: Նախատեսվել է քննարկումները շարունակել մասնագետների մակարդակում՝ ՌԴ-ում կազմակերպվող գնման ընթացակարգերին ՀՀ ռեզիդենտների մասնակցությունը ապահովելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում