Լրանում է Օհան Դուրյանի 100-ամյակը. հարգանքի տուրք` հանճարեղ դիրիժորի հիշատակին

ԱԱլիս Մելիքսեթյան

Միայն հանճարներին է տրված զգալու գերբնական, կախարդական մի բան, որ մղում է մարդուն անընդհատ ստեղծագործելու. նման հանճար էր Օհան Դուրյանը: Մաեստրոյի մտերիմներից կոմպոզիտոր Ստաս Նամինը Դուրյանին այսպես է բնութագրել:

Դիրիժորի ծննդյան օրը Կոմիտասի անվան պանթեոնում են ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, մեծանուն կոմպոզիտորի հարազատները, գործընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու Օհան Դուրյանի հիշատակին:

Վահագն Խաչատրյան (ՀՀ նախագահ- Կարծում եմ՝ այսօր ամենակարևորը երևի այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել մաեստրոյի 100-ամյակը: Սրա մասին մենք կարող էինք երազել, բայց իրականություն դարձնելու համար կարող ենք անել ես՝ որպես ՀՀ նախագահ, կառավարությունը` հանձին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և մնացած բոլոր այն մարդկանց մասին եմ խոսում, ովքեր այստեղ կանգնած են, ովքեր եղել են համաժողովրդական շարժման մասնակիցներ:

Երուսաղեմում ծնված հայ կոմպոզիտորը շրջագայել է ողջ Եվրոպայում՝ հանդիսատեսի հիշողության մեջ մնալով որպես դիրիժոր, որը հաճախ չէր օգտագործում ո՛չ պարտիտուր, ո՛չ դիրիժորական փայտիկ: Խոսուն ձեռքերի երաժշտության լեզվով Դուրյանը գրավել է նաև ողջ Խորհրդային Միությունը:

Վահան Վարդապետյան (Դուրյան ընտանիքի մտերիմ, բժիշկ- Ամեն անգամ ինձ տեսնելիս Չեքիջյանը կրկնում է նույն միտքը՝ Օհանի տեղը թափուր մնաց: Օհան Դուրյանի տեղը թափուր է մնացել ոչ միայն երաժշտարվեստում, այլև առհասարակ և ամենուր, քանզի անհնար է միաժամանակ մարմնավորել մեծ քաղաքացու, աշխարհաքաղաքացու, մտավորականի:

Մաեստրոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Դուրյանի արվեստի սիրահարներին բազմաթիվ անակնկալներ են սպասում մինչև տարեվերջ՝ կենսագրական ֆիլմի պատրաստում՝ նկարահանումների լայն աշխարհագրությամբ, արձանի տեղադրում Ազատության հրապարակում, համերգային ծրագրեր:

Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար- Վարպետը համագործակցել է շուրջ 100 հեղինակավոր նվագախմբերի հետ և բոլորում դրսևորվել է և հայտնվել է բարձունքում: Վարպետը տվել է մեզ շարունակություն, նոր սերունդ` իր գործունեության շնորհիվ և կատարողական արվեստը հասցրել է այն որակներին, որը բացառիկ է:

Մինչ 2001 թվականը Դուրյանը ղեկավարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ապա հեռացվել պաշտոնից: Հայրենիքից մաեստրոն գնացել է հիասթափված՝ հանգրվանելով Մոսկվայում: Այնտեղ համերգներ է ունեցել Ստաս Նամինի օգնությամբ:

Ստաս Նամին ոմպոզիտոր- Ինքն ինձ բացատրեց սիմֆոնիա գրելու իր մեխանիզմը, ինչից հետո սկսեցի ստեղծագործել հենց նրա սովորեցրած ձևով, բայց ամենակարևորը՝ երաժշտությունից բացի, մենք բոլորս նրանից վերցրել ենք մարդկային բազմաթիվ որակներ: Նա դարեր շարունակ լինելու է հայ ժողովրդի հպարտությունը:

Հեղինակ` Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում