ԱԱլիս Մելիքսեթյան

Հայրենադարձված հինգ ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից է. Նազելի Բաղդասարյան

Հայրենադարձված հինգ ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից է. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել հինգ հայ ռազմագերու:

«Պաշտոնապես տեղեկությունը տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նրանցից 4-ը Շիրակի մարզից է.

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Արթիկ,

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Արթիկ,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ., Ախուրյան,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ., ք. Վանաձոր:

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։ Բարի վերադարձ բոլորին։

Սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին»,- գրել է Շիրակի մարզպետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում