ԱԱրսեն Մկրտչյան

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ այս տարվա հոկտեմբերի 28-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: 

Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի Սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, Սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակից ավելի քան 40 երկրից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրվա ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստ, ազատ ձևաչափով 2 հանդիպում: Որպես բանախոսներ հանդես կգան Սփյուռքի համայնքներից ժամանած հայտնի սփյուռքահայեր, փորձագետներ, համայնքային գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև հայաստանյան շրջանակների ներկայացուցիրներ:

Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու Սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար, նշված է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում