ՎՎահե Դավթյան

Վթարի հետևանքով դադարեցվել է Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեների գազամատակարարումը

Վթարի հետևանքով դադարեցվել է Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ընթացքում վնասվել է Երևանի Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13:10-ից, դադարեցվել է Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․ Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում