ԼԼիլիթ Ասատրյան

Լեհաստանի մրցակցային մարմնի հետ մեկնարկել է նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը

Լեհաստանի մրցակցային մարմնի հետ մեկնարկել է նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակը մեկնարկում են նոր ծրագիր՝ ուղղված մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի մրցակցային մարմնի առաջին պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված մասնագետները եռօրյա դասընթաց կվարեն ՄՊՀ աշխատակիցների համար «Վճարումների հետաձգումներ, պայմանագրային առավելություններ» թեմայով: Այդ մասին ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում:

May be an image of 15 people, people sitting, people standing, office and indoor

«ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ հանձնաժողովը Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ունի համագործակցության հաջողված փորձ անբարեխիղճ մրցակցության ոլորտում, որի արդյունքներն արդեն իսկ կիրառվում են ամենօրյա աշխատանքում: Նա ընդգծել է, որ այս ծրագրի ներքո ընտրված թեմաները նույնպես խիստ արդիական են, և հույս է հայտնել, որ նախատեսված երկկողմ այցերն ու փորձի փոխանակումը կնպաստեն աշխատակիցների գիտելիքների կատարելագործմանը նախանշված ոլորտներում:

May be an image of 1 person and sitting

Հայաստանում Լեհաստանի դեսպանության քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Թոմաշ Բույկոն, արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի անունից ողջունել է և շնորհավորել մասնակիցներին ծրագրի մեկնարկի առիթով՝ նշելով, որ այն ֆինանսավորվում է «Լեհական օգնություն» ծրագրի կողմից, որի հիմնական ֆինանսավորողը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների, գաղտնի համաձայնությունների, պայմանագրային առավելությունների և դրա մասով իրավական վերլուծության ներկայացման ուղղություններով»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում