ԳԳոհար Սարգսյան

Նոր նախագծով վերանայվում է «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը

Նոր նախագծով վերանայվում է «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ  օրենքում տեղ գտած որոշ, մասնավորապես, հսկողության և վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու, ինչպես նաև «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը վերանայելու անհրաժեշտությամբ:

«Միգուցե մենք «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք, և դա կօգնի, որպեսզի այդ տարածքի փոքր և միջին ձեռնարկություններն ունենան իրենց արժանի մրցակցային առավելությունը և այդ աշխարհագրական տեղանվան անվանումով ապրանք վաճառեն և միայն իրենք վաճառեն»,- պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են համապատասխան մարմինների հետ:

Նշվել է, որ նախագիծը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում