ԱԱրսեն Մկրտչյան

Կադաստրի կոմիտեի ղեկավարը մասնակցում է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին

Կադաստրի կոմիտեի ղեկավարը մասնակցում է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին

ՀՀ Կադաստրի կոմիտեն ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայությունից (Росреестр) ստացել է հրավեր՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելու Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակներում «Տարածքի ուժը. տարածական տվյալները, որպես Հեռավոր Արևելքի զարգացման բանալի» թեմայով պանելային քննարկումներին, որը մեկնարկել է երեկ՝ սեպտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։

 

Արևելյան տնտեսական համաժողովը առանցքային միջազգային հարթակ է Ռուսաստանի և համաշխարհային ներդրումային հանրության միջև կապերի ստեղծման և ամրապնդման, Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տնտեսական ներուժի ամբողջական փորձագիտական գնահատման՝ ներկայացնելով իր ներդրումային հնարավորություններն ու բիզնես պայմանները զարգացման առաջնահերթ ոլորտներում։

 

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող պանելային քննարկումների ընթացքում նախատեսվում է քննարկել հողային ռեսուրսների և տարածական տվյալների կառավարման արդիական հարցերը՝ տարածքների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով:

 

Պանելային քննարկման ժամանակ «Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման» թեմայով զեկույցով հանդես կգա ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում