ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Սթարմուս VI» փառատոնը

Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Սթարմուս VI» փառատոնը

Այսօր պաշտոնական արարողությամբ մեկնարկել է գիտությունն ու արվեստը միավորող «Սթարմուս VI» փառատոնը: Փառատոնի մեկնարկը նշանավորվել է նաև Սթիվեն Հոքինգի անվան շքանշանի հանձնման արարողությամբ: Գիտական «Օսկար» համարվող այս մրցանակն առաջինը հանձնվել է Queen խմբի կիթառահար, գիտնական, աստղաֆիզիկոս, փիլիսոփայության դոկտոր Բրայան Մեյին՝ գիտությունը հանրայնացնելու գործում ներդրումի համար: Երկրորդ  շքանշանը ստացել է բանաստեղծ, էսսեիստ, բնագետ Դայըն Աքերմանը:

Հայաստանի Կառավարությունը աջակցել է «Սթարմուս VI»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարին, որովհետև փառատոնի նպատակները համընկնում են Հայաստանի Կառավարության ռազմավարական տեսլականին. ելույթում ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - «Սթարմուսը» որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը ու կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը։ Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև շարունակաբար մեծացնում ենք գիտության, կրթության ֆինանսավորումը։ 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը ավելացել է շուրջ 83 տոկոսով։ Լայնածավալ բարեփոխումներ են ձեռնարկվում կրթության ոլորտում։ «Սթարմուսը» մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում է տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդներին, գիտությունը ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք։ Սա նաև մեր Կառավարության տեսլականն է:

Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր) - Աշխարհում ավելի քան 200 երկիր կա. որոշները հարուստ են նավթով, որոշները՝ գազով, իսկ Հայաստանը հարուստ է մարդկանցով, շատ հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Եվ «Սթարմուսն» այստեղ է ոգեշնչելու նոր սերնդին՝ ապագա Նոբելյան մրցանակակիրներին, տեխնոլոգիական հսկաներին և ստարտափներին: «Սթարմուսը» Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Ես կարծում եմ, որ սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ «Սթարմուսի» նման փառատոնը այս փոքրիկ երկրում անցկացնելը և ոգեշնչելը այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին: Եվ դա փաստ է, որ հայերը նաև լավ ոգեշնչում են:

Քչերը գիտեն, որ Սթիվեն Հոքինգին ոգեշնչողը հայ է եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում