ՀՀայկարամ Նահապետյան

Անցկացվել է «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով ռազմագիտական ​​համաժողով

Անցկացվել է «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով ռազմագիտական ​​համաժողով

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022 թ. պլանի համաձայն` սեպտեմբերի 2-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, անցկացվել է ռազմագիտական ​​համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով։

Համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական անվտանգության համակարգի կատարելագործման վերաբերյալ։

Նիստի մասնակիցները, հաշվի առնելով ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը, առաջարկներ են մշակել տվյալ բնագավառում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։    

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում