Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներն ու ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։
Հնչել են կարծիքներ սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման, առցանց գնումների ոլորտում տարբեր կարգավորումների անհրաժեշտության, ոլորտի կարգավորումները վերահսկելու գործում պետական մարմինների դերակատարության վերաբերյալ։










