ԱԱրսեն Մկրտչյան

Կատարվել է փոփոխություն հանրապետական սփռման մրցույթի սլոթերի քանակում

Կատարվել է փոփոխություն հանրապետական սփռման մրցույթի սլոթերի քանակում

Սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 10-ի թիվ 114-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցը:

Քննարկելով հարցը՝ նշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 10-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ՝ որոշմամբ հաստատված տեղեկատվության 3-րդ կետում «5» թիվը փոխարինելով «4» թվով (http://tvradio.am/wp-content/uploads/2022/09/117-22.pdf):  

Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշման և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի դրույթների համաձայն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում