ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստն ավարտվել է համատեղ հայտարարությամբ: Այն ամրագրում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերը վերահաստատում են Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի հիմնական ուղերձը՝ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ-Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերված համաձայնության՝ երեք հիմնական սկզբունքների հիմքով՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Հայտարարությամբ նաև ցավ են հայտնել, որ, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի նախաձեռնությունը տապալվել է թուրքական կողմի ոչ կառուցողական քաղաքականության պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում