Սա ուղիղ առնչություն ունի քաղաքացիների պաշտպանվածությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ «Զենքի մասին» օրենքի նախագծի մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկում  է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա ուղղակի առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ:

«Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն, որն առաջին հայացքից գուցե շատերը չընկալեն, թե սա ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար: Ես համոզված եմ, որ հիմա կսկսվեն մեր բացակայող ընդդիմադիր գործիչների կողմից ահաբեկչության դրսևորումներ, որ այս օրենքն անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա: Այդպիսի բան չկա: Այս օրենքն անում ենք, որպեսզի մեր ժողովուրդը նաև ի վիճակի լինի պաշտպանության հարցեր լուծելու: Այդպիսի փորձ ունեն աշխարհի շատ երկրներ, անկախ նրանից, որ այդ զենքերը մեկ-մեկ կրակում են, բայց,  որպես կանոն, կրակում են ապօրինի զենքերով:

Հիմա խոսքը գնում է զենքերի օրինականացման դաշտը ավելի վերահսկելի դարձնելու մասին: Մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ: Ստանդարտները պետք է ատամներով ձևավորենք, որովհետև եթե ստանդարտները բացակայում են, դրանք վերածվում են սուրմալուների: Մեր կողմից սահմանված ստանդարտներին պիտի տիրություն անենք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում