ԼԼիլիթ Ասատրյան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». այս ուղերձով Սաղմոսավանքի բակում տեղի է ունեցել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» փառատոնը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Վերջիններս Աննա Հակոբյանին են ներկայացրել փառատոնի պատմությունը:

Նշվել է, որ փառատոնն անց է կացվում երկրորդ տարին անընդմեջ։ Այն կոչված է խթանելու սոցիալական ներառականությունը, ազգային երաժշտության միջոցով տարբեր երկրների մասնակիցների միմյանց հետ ծանոթությունն ու շփումը։ Միջոցառումը Սաղմոսավանքի բակում անցկացնելու թույլտվություն տվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը։ Ելույթներ են եղել նաև եկեղեցու ներսում։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արևային զանգակներ» նվագախումբը, «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի սաները։ Այս տարի փառատոնը հյուրընկալել է խմբեր նաև Ռուսաստանի Դաշնությունից։

Հուզական երեկոն ևս մեկ անգամ ապացուցել է, որ ֆիզիկական հնարավորությունները խոչընդոտ չեն համախմբվելու ու մշակույթին առնչակից լինելու համար։

Համերգային երեկոյի ընթացքում երաժշտական խմբերի անդամները ստեղծել են համատեղ կտավ։ «Հոգու թռիչք. 2» կտավին գույներ է ավելացրել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ նվագում են երաժշտական գործիքներ and դրսում նկարն է
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ կանգնած են, մարդիկ նվագում են երաժշտական գործիքներ and դրսում նկարն է
Հնարավոր է սա 2 մարդ, երեխա, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նվագում են երաժշտական գործիքներ and ներսում նկարն է
Կարող է լինել 3 մարդ, երեխա and մարդիկ կանգնած են արվեստ
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and դրսում նկարն է
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ նվագում են երաժշտական գործիքներ and դրսում նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում