Թոշակի նոր բարձրացումը վերջինը չէ. նախատեսվում է այն հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի չափին

ԼԼիլիթ Ասատրյան

Այս տարի արդեն երկրորդ անգամ թոշակների բարձրացումը, գործադիրի հավաստմամբ, այս ոլորտում տարվա վերջին լավ լուրը չէ. սպասվում է նաև նվազագույն կենսաթոշակի ավելացում:

Պարզվում է՝ այս շրջանում մենք կենսաթոշակառուների թվով պատմական մաքսիմումում ենք: Քովիդի, պատերազմի, ուկրաինական ճգնաժամի հետ նաև այդ գործոնն է, ըստ մասնագետների, խանգարում կենսաթոշակի ավելի շատ բարձրացմանը: Սակայն քառամյա դադարից հետո 2019-ից մեկնարկած բարձրացումները վատ ցուցանիշ չեն համարում: Կառավարության նպատակն է մինչև 2026-ը թոշակառուներին այնքան գումար հատկացնել, որ նրանց համար ապահովվի նվազագույն սպառողական զամբյուղը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում