ԱԱլիս Մելիքսեթյան

STARMUS VI-ին ընդառաջ` Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, տիեզերագնացներ, արվեստագետներ

STARMUS VI-ին ընդառաջ` Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, տիեզերագնացներ, արվեստագետներ

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով սեպտեմբերի 5-10-ը և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

Արդեն իսկ Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ, երաժիշտներ ու արվեստագետներ։ Այն հանդիսանում է գիտության մշակույթի ու արվեստի գործիչներ միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձը և նորագույն հայտնագործությունները հանրամատչելի ձևաչափերով։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր են դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում