Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան փողոցները միացնող հատվածը մեկ ամսից պատրաստ կլինի

ՎՎահե Կոստանդյան

Եվս մեկ ամիս, և Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան փողոցները կհատվեն: Ուսումնական տարվա մեկնարկին չեն հասցնի, բայց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարները խոստանում են՝ սահմանված ժամկետից շուտ կավարտեն:

Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Շինարարության ավարտի պայմանագրային ժամկետները  նոյեմբերի վերջին էին նախատեսված, սակայն, ինչպես տեսնում եք, ճանապարհի մեծ հատվածն արդեն կառուցված է, մնացել է մի փոքր հատվածը, բայց ավարտվելու է նախատեսվածից շուտ՝ մինչև սեպտեմբեր ամսվա վերջ արդեն ճանապարհը կհանձնվի շահագործման:

Դեռ այս տարվա մարտին մեկնարկած շինաշխատանքները ավարտական փուլում են: Այժմ շինարարները երկու փողոցի հատման կամրջի ամրաններն են նախապատրաստում:

Արթուր Խաչատրյան (շինաշխատանքների տեխնիկական հսկիչ) - Կամրջի հիմնապատը վերջացրած է արդեն: Բազրիքները լցվելու են, և կամրջի անցուղային գոտին է սկսվելու: Դա երկար օրերի աշխատանք է: Մոտավորապես 10-12 օր:

Ի սկզբանե այստեղ կամրջակ նախատեսված չէր, սակայն հաշվի առնելով, որ ճանապարհի հարակից գոտում հիմնվելու է կանաչ այգի, պետք է նաև Կոմիտասի պողոտա տանող ճեմուղի կառուցվեր: Որ տրանսպորտն ու հետիոտնը իրար չխանգարեն, որոշվեց ճեմուղու անցումը կամրջով անել:

Գեղամ Կարապետյան - Ճանապարհը կարող էր գալ միանգամից կպներ Արամ Խաչատրյան փողոցին: Տվյալ ճանապարհը հատվում էր ճեմուղու հետ, որը նախատեսված է: Կամուրջը սարքեցինք, որպեսզի ճեմուղին չհատի ճանապարհը, այլ տակով անցնի:

Ճանապարհի շինարարության համար արդեն 40 ավտոտնակ ապամոնտաժվել է, ևս 60-ը այգին հիմնելու և ճեմուղին կառուցելու ժամանակ կտեղափոխեն: Ըստ նախնական հաշվարկի՝ նոր ճանապարհի շահագործումով Կոմիտասի պողոտայի ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով կկրճատվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում