ԱԱլիս Մելիքսեթյան

Ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից. խորհուրդներ ԱՆ-ից

Ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից. խորհուրդներ ԱՆ-ից
ՀՀ առողջապահության նախարարությունը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար, խորհուրդ է տալիս.
 
  •  ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից,
  • կրե՛ք գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
  • օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան,
  • մի՛ չարաշահեք կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները,
  • երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,
  • ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
  • հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում